Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Կառավարությունը մերժեց ԲՀԿ պատգամավորներին

Կառավարությունը մերժեց ԲՀԿ պատգամավորներին
17.04.2014 | 14:41

«Ապագա մեր կառավարության և նախագահի ցանկությունն է աջակցել փոքր և միջին ձեռնարկատիրություններին»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` խոստանալով, թե իրենք ամեն ինչ անելու են, որ ՓՄՁ-ները խոչընդոտներ չունենան:

Սա Հովիկ Աբրահամյանն ասաց, երբ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը ներկայացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավորների նախաձեռնությունը, որին կառավարությունը բացասական եզրակացություն է տվել: Պատգամավորներն առաջարկում էին մեղմացնել հսկիչ դրամարկղային մեքենաներ չունեցող, ինչպես նաև կտրոններ չտրամադրող ձեռնարկությունների տուգանքները:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ